2019 թ․-ի ապրիլի 2-4-ը Ստամբուլ քաղաքում տեղի ունեցավ ActivEast դպրոցը, որի նպատակն էր տարածաշրջանային և ազգային մեդիա արշավների մշակումը՝ «Հետապնդիր վարակը, ոչ թե մարդկանց» արշավի փորձը ադապտացնելու և կիրառելու համար։
Դպրոցին մասնակցում էին տարածաշրջանային «Առողջության իրավունք» ծրագիրը իրականացնող երկրների նեկայացուցիչները՝ Հայաստանը, Բելառուսը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան։ Փորձը կիսելու նպատակով մասնակիցներ էին հրավիրված նաև Ուկրաինայից և Ռուսաստանից։
Դպրոցին իրենց մասնակցությունը ունեցան «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակազմից «Առողջության իրավունք» ծրագրի համակարգող Ալինա Միրզոյանը, նույն ծրագրի օգնական Հմայակ Ավետիսյանը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչ և ակտիվիստ Էդգար Մելքոնյանը։
ActivEast դպրոցի շրջանակներում անցկացվեց «Արշավների կազմակերպում» դասընթացը, որին հաջորդեց «Ազգային և տարածաշրջանային արշավների նախագծում՝ ՏՍՏ և տրանս անձանց առողջության և իրավունքների պաշտպանության համար» աշխատարանը։
Ակտիվ աշխատանքային մթնոլորտում մասնակիցները նախագծեցին և մշակեցին ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային արշավները՝ հստակեցնելով խնդիրներն ու նպատակները։