2018 թ․-ի դեկտեմբերի 11-ին Երևանում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում կայացավ կլոր սեղան քննարկում՝ Հայաստանում ՏՍՏ և տրանս անձանց առնչվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում բարելավման նպատակներով իրականացված զեկույցների մասին։
Բացման խոսքով ներկայացավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սահակյանը՝ շնորհավորելով բոլոր մասնակիցներին Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։ Նրան հաջորդեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան պետական բաժնի արտաքին ծառայության պաշտոնյա Սոմեր Բեսիր-Բրայերսի բացման խոսքը։ Քննարկմանը ներկա էին նաև միջազգային կառույցներ, նախարարություններ և դիվանագիտական մարմիններ, տեղի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներ և այլք։ Կլոր սեղան քննարկման օրակարգը ամփոփիչ զեկույցների ներկայացում էր՝ 2018թ -ին կատարած աշխատաքների և հետազետությունների վերաբերյալ։
Առաջինը իր զեկույցով հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան-փաստաբան Անահիտ Մկրտչյանը «Գեյ, ՏՍՏ և Տրանս անձանց իրավունքների խախտման» ազգային զեկույցով և ներկայացրեց «ԼԳԲՏ և ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների վերաբերյալ ազգային օրենսդրության վերլուծությունը»։ Նա խոսեց խտրականության, սահմանդրության մեջ տեղ գտած սխալ տերմինալոգիայի, դրանք ուղղելու,փոփոխելու ապագա ու ներկայիս ծրագրերի մասին ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ծրագրերի համակարգող, IBBS 2018-ի բացերի գնահատման փորձագետ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային (IBBS) 2018 թվականի հետազոտությունների բացերի գնահատման վերաբերյալ ալտերնատիվ զեկույցը։ Հնչեցին տարբեր կարծիքներ և առաջարկներ հաջորդ երկու տարիների ընթացքւմ դրանք շտկելու,ուղղելու,բարելավելու համար և պատրաստվելու 2020թ-ին կայանալիք IBBS հետազետությանը։
Բյուջետավորման փորձագետ Ահարոն Բարսեղյանը ներկայացրեց «Ֆինանսական բացերի ազգային գնահատում»-ը, ՀՀ ում ՏՍՏ և տրանս անձանց համար ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններին ուղղված ծրագրերի համար նախատեսված ֆինանսավորումը, սպառումն ու պահանջարկը։
Վերջին զեկույցը ներկայացրեց «Առողջության Իրավունք» ծրագրի համակարգող Ալիկ Ուստյանը՝ «MSMIT գործիքը որպես ՀՀ-ում ՏՍՏ անձանաց համար ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների փաթեթ» թեմայով։
Զեկույցների ներկայացումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, բուռն քննարկումներ և առաջարկություններ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հրավիրվածներին ակտիվ մասնակցության համար։
«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացվում է «Տղամաևդկանց առողջության եվրասիական կոալիցիայի» (ECOM) ֆինանսական աջակցությամբ, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուկոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերի հաշվին