infongngo@gmail.com
+374 60 478989

ԴԱՍԸՆԹԱՑ – ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

28 February, 2019

2019թ․-ի փետրվարի 14-16-ը տեղի ունեցավ «ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում մարդու իրավունքների և ապահով տարածք ստեղծելու ոլորտներում» դասընթացը։

Դասընթացի առաջին օրը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը  ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման, որի ընթացքում խոսեց  մարդու իրավունքներից, ներպետական և եվրոպական պաշտպանության մեխանիզմներից, ՄԻԵԴ-ից և դիմելու ընթացակարգից։

Հաջորդ օրը սկսեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան, փաստաբան Անահիտ Մկրտչյանը , որը ներկայացրեց խարանի և խտրականության, ատելության խոսք և խոսքի ազատություն թեմաները։

Երկրորդ օրը իր դասընթացաշարը մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ծրագրերի համակարգող, դասընթացավար Հմայակ Ավետիսյանը։ Նա ներկայացրեց «Բռնարարք։ Ապահով տարածք խոցելի խմբերի համար», , որոնց ընթացքում մասնակիցները սովորեցին, թե ինչ է բռնությունը և ինչ  տեսակների է լինում, ինչպես ձևավորել ապահով տարածք բռնության ենթարկված խմբերի համար։

Դասընթացը հագեցած էր ակտիվ հարցուպատասխանով, ինտերակտիվ վարժանքներով, տեսանյութերի և սահիկաշարի դիտումով:

Դասընթացն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: