infongngo@gmail.com
+374 60 478989

«ՆՈՐ ՍԵՐՈւՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ COVID-19-Ի

04 April, 2020

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն միանում է COVID-19-ի դեմ համաշխարհային պայքարին։

Ցավոք, Հայաստանը, ինչպես և աշխարհի շատ երկրներ, ևս զերծ չմնաց նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումից և դրանից առաջ եկած հիմնախնդիրներից։
Վերջին օրերի  ընթացքում
COVID-19-ը Հայաստանում ցույց է տվել անհանգստացնող աճ, գրանցվել են մահվան դեպքեր։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գիտակցում է պատասխանատվության զգացումը հասարակության և հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ։

Հասկանալով վիրուսի մասին թարմ տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը՝ մեր կազմակերպությունը վստահելի աղբյուրներից պարբերաբար թարգմանություններ է կատարում կամավոր հիմունքներով և տարածում հնարավոր բոլոր միջոցներով։

Վարակի տարածումը կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունը հայտարարեց կամավորների ներգրավման անհրաժեշտության մասին։ Մեր կազմակերպությունը տարածեց հայտարարությունը աշխատակիցների և կամավորների շրջանում։ Արդյունքում կազմակերպության 20-ից ավելի աշխատակիցներ որպես սոցիալական աշխատողներ և թարգմանիչներ հայտագրվեցին COVID-19–ի դեմ պայքարում կամավոր ներդրում ունենալու համար, իսկ շատերը արդեն պայքարի առաջնագծում են։

Հաշվի առնելով իրավիճակը և ՀՀ կառավարության կոչ-հորդորները՝ անհրաժեշտություն է առաջացել աջակցելու այն մարդկանց, որոնք մնացել են տանը և չեն կարող իրենց թույլ տալ սնունդ կամ անհրաժեշտ այլ պարագանել գնելու։

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մեկնարկեց դրամահավաք-արշավ՝ հավաքված գումարը ծախսելու ի աջակցություն Հայաստանի ազգային ծրագրին, որը միտված է օգնելու կարիք ունեցող մարդկանց՝ գնելով սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տարեց մարդկանց և հատուկ կարիք ունեցողների համար։Հավաքած գումարով նախատեսում ենք աջակցել շուրջ 400 ընտանիքների։

Մենք լիահույս ենք, որ միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը։