«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «Բազմազանություն և հավասարություն» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխության մրցույթ ԼԳԲՏԻ անձանց առնչվող հարցերի լավագույն լրագրողական նյութի համար:
Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:
Մրցույթի մասնակցության չափանիշներն են`
Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի լավագույն 3 նյութերը։ Առաջին տեղը զբաղեցրած նյութի հեղինակը կարժանանա ՝ 100.000 / հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամական պարգևի: 2-րդ և 3րդ տեղը զբաղեցրած նյութերի հեղինակները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ և այն նյութի հետ փակ ծրարով ներկայացնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակ (հասցե` ք. Երևան, Թումանյան 41, բն 4) կամ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` logisticassistant@gmail.com՝ նպատակ դաշտում նշելով «Լրագրողական մրցույթի հայտ»։
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 10–ն է, ժամը 17։00:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել 060-47-89-89 հեռախոսահամարին:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։