«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի (այսուհետ BJR) համագործակցության շրջանակներում Հայաստանից Գերմանիա ժամանած երիտասարդները 2019թ.-ի հունիսի 14-ին ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցան այցելել Բավարիայի խորհրդարան, որտեղ հանդիպում ունեցան խորհրդարանի պատգամավորների հետ, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը հետևյալ թեմաների շուրջ՝
Երիտասարդական աշխատանքները կարգավորող օրենքները,
Երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում,
Քաղաքապետարաններ և դրանց կից երիտասարդական խորհուրդներ,
Փախստականներ և նրանց առնչվող հինմախնդիրներ և այլն։
Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև խորհրդարանի կազմը, դրա գործունեության բնույթը, ինչպես նաև՝ խորհրդարանում առկա պատգամավորների շրջանում կանանց ներգրավվածությունը և գենդերային հավասարության քաղաքականությունը։
Հանդիպումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շրջայց կատարել խորհրդարանի ներսում՝ ծանոթանալով վերջինիս պատմությանը և կառուցվածքին։
Շարունակելի