2018թ․-ի հունիսի 5-ից 8-ին տեղի ունեցավ «ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» քառօրյա դասընթացը, որը կազմակերպվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին հետևյալ թեմաները
*Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ և ՄԻԵԴ
*Խարանի և խտրականության կանխարգելում,
*Խոսքի ազատություն և ատելության խոսք
Դասընթացի առաջին օրը դասընթացավար Հասմիկ Հարությունյանը ներկյացրեց հետևյալ թեմաները՝
Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան «Խոշտանգման կանխարգելում» թեմային։
Թեմայի շրջանակներում, դասընթացավար Արա Ղարագյոզյանը ներկայացրեց հետևյալը․
Դասընթացի օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ պլենար նիստ-հանդիպում ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևայի հետ, որի ժամանակ ներկայացվեց ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված աշխատանքները համակարգող հանձնաժողովի աշխատանքների մասին։ Հանդիպումը անցավ բուռն քննարկումներով, մասնակիցները իրենց հուզող հարցերը տվեցին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ և ստացան սպառիչ պատասխաններ։
Երրորդ օրը ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացան «Խարանի և խտրականության կանխարգելում» թեմային։
Թեմայի շրջանակներում, դասընթացավար Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց հետևյալը․
• Խտրականության արգելքը միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերում,
• Խտրականության հիմքերը,
• Խտրականության տեսակները,
• Խտրականության դրսևորումը բռնության միջոցով:
Չորրորդ օրը ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացան «Խոսքի ազատություն, ատելության խոսք» թեմային։
Թեմայի շրջանակներում, դասընթացավար Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց հետևյալը.
• Ի՞նչ է խոսքի ազատությունը: Ի՞նչ է ատելության խոսքը: Ինչպե՞ս տարբերել խոսքի ազատության իրացումն ատելության խոսքից:
• Վիրավորանք, զրպարտություն:
• Ատելության խոսքի համար պատասխանատվության գործող մեխանիզմները:
Կատարվեց դատական գործերի ներկայացում և քննարկում:
Դասընթացի տեսական նյութի ներկայացումը ուղեկցվեց նաև տեսահոլովակների դիտումներով և ինտերակտիվ վարժանքներով, որոնց միջոցով մասնակիցներն առավել դյուրին ընկալեցին մատուցվող թեման:
Դասընթացն իրականացվում է «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։