2019 թ․-ի հունիսի 10-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի (BJR) համագործակցության շրջանակներում երիտասարդական ոլորտի աշխատողների վերապատրաստման փոխանակման ծրագիրը։
Փոխանակման ծրագրին մասնակցում էին Հայաստանի ու Գերմանիայի Հասարակական Կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ, որոնք աշխատում են ՀՀ երիտասարդների զբաղվածության, նրանց ժամանցի ապահովման և այլ հիմնախնդիրների լուծման ոլորտում։
Վերապատրաստման ընթացքում երիտասարդները այցելեցին և ծանոթացան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կառույցների գործունեությանը, այցելեցին Բավարիայի խորհրդարան, որտեղ հանդիպում ունեցան խորհրդարանի պատգամավորների հետ։
Փոխանակումը ներառում էր նաև ճանաչողական ու մշակութային շրջայցեր, արշավներ։ Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան՝ այցելելու Ավստրիայի Զալցբուրգ քաղաքը։
Ակտիվ աշխատանքային մթնոլորտում մասնակիցները նախագծեցին և մշակեցին հետագա համագործակցության պլանը և փոխայցերի ժամանակացույցը։
Մասնակիցները ծրագրի ավարտին հնարավորություն կունենան ներկայացնել փոքր դրամաշնորհային ծրագրեր որոնք ուղղված կլինեն երիտասարդական ծրագրերի իրականացմանը ու երիտասարդական աշխատանքի զարգացմանը Հայաստանում։