infongngo@gmail.com
+374 60 478989

Աջակցենք կարիքավոր անձանց COVID-19-ի դեմ պայքարում

20 March, 2020

Հայաստանը ևս, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, ցավոք սրտի, չկարողացավ զերծ մնալ կորոնավիրուսի առաջացրած խնդիրներից։

Կորոնավիրուսի դեպքերը անհանգստացնող ցուցանիշներ են գրանցում՝ 2-3 շաբաթվա ընթացքում 20․03․2020-ի դրությամբ 1 դեպքից հասնելով 136-ի։

Մեր կազմակերպությունը հստակ գիտակցում է պատասխանատվության զգացում ունենալու կարևրությունը, հատկապես հասարակության խոցելի խմբերի հետ աշխատելիս։

2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն բռնկված համաճարակի պատճառով։ Հայտարարության պատճառով մարդիկ ստիպված եղան մնալ տանը։ Տարեց մարդիկ և հատուկ կարիքներ ունեցող մարդիկ (ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ) դարձան ավելի խոցելի հնարավորությունների պակասի և ֆինանսական դրության պատճառով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել աջակցելու այն մարդկանց, որոնք մնացել են տանը և չեն կարող իրենց թույլ տալ սնունդ կամ անհրաժեշտ այլ պարագանել գնելու։

Հավաքված գումարը կծախսվի ի աջակցություն Հայաստանի ազգային ծրագրին, որը միտված է օգնելու կարիք ունեցող մարդկանց՝ գնելով սնունս և այլ անհրաժեշտ պարագաներ տարեց մարդկանց և հատուկ կարիք ունեցողների համար։

Ամսական սնունդը և այլ անհրաժեշտ պարագաների գումարը յուրաքանչյուր ընտանիքի համար կազմում է 12,276 դրամ (25,00 դոլար)։ Հավաքած գումարով նախատեսում ենք աջակցել շուրջ 400 ընտանիքների։

Ցանկացած չափի նվիրատվությունը նշանակություն ունի և կարևոր է։

Այսպիսով, մենք օգնության կոչ ենք անում, որպեսզի միասին հաղթահարենք ստեղծված դժվարին իրավիճակը։

ՀՀ տարածքում գումար փոխանցելու համար՝
Հ/հ                  2050142002111005
Բանկ             Ինեկոբանկ ՓԲԸ
Անվանում    Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Նպատակ    Աջակցություն կարիքավոր ընտանիքներին COVID-19-ի դեմ պայքարի ընթացքում

Շնորհակալ ենք։