infongngo@gmail.com
+374 60 478989

«Ինչպե՞ս գտնել ուղին» երկօրյա աշխատանքային հանդիպում

02 July, 2018

2018 թ.-ի հունիսի 28-ից 29-ին տեղի ունեցավ «Խտրականության դեպքերի իրավիճակային դիտարկում» երկօրյա աշխատանքային հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ և իրավաբաններ:

Հանդիպման առաջին օրը՝ հունիսի 28-ին, չեխ գործընկերները Poradna pro občanství, občanská a lidská práva կազմակերպությունից ներկայացրին «Խտրականության դեպքերի իրավիճակային դիտարկման» մեթոդը, դրա կիրառման ձևերը, կիսվեցին մեթոդի կիրառման իրենց փորձով, ներկայացրեցին խտրականության դեպքերը Չեխիայում և իրենց փորձը դրանք հաղթահարելու հարցում: Նյութի  ներկայացումից հետո մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

 Հանդիպման երկրորդ օրը՝ հունիսի 29-ին, Poradna pro občanství, občanská a lidská práva կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին Չեխիայում Իրավունքների հանրային պաշտպանի դերը հակախտրականության պայքարում, ԼԳԲՏ համայնքի իրավիճակը Չեխիայում և մասնակիցների հետ քննարկեցին, թե Հայաստանում խտրականության որ դեպքերի համար կիրառելի կլինի իրավիճակային դիտարկման մեթոդը։

 

Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել է Poradna pro občanství, občanská a lidská práva կազմակերպության կողմից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հետ համատեղ  Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող Անցումային Առաջխաղացման Ծրագրի շրջանակներում: