infongngo@gmail.com
+374 60 478989

Նոր Սերունդ ՀԿ ներկայացուցչի ելույթը «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»-ի շրջանակներում

12 September, 2019

2019թ․-ի սեպտեմբերի 1-ից 8-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում և Մյունխենի արվարձաններից Զեյեսհաուպտ (Seeshaupt)-ում տեղի ունեցավ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» միջմշակութային երկխոսության զարգացման և անհանդուրժողականության դեմ պայքարի ծրագիրը։

Ծրագրին մասնակցում էին երիտասարդական աշխատողներ և ակտիվիստներ Գերմանիայից, Լատվիայից, Չեխիայից, Բելառուսից և Հայաստանից։

Հայաստանից մասնակցում էին 15 երիտասարդներ, այդ թվում փաստաբաններ, հոգեբաններ, բժիշկներ և քաղաքագետներ։

«Հանդուրժողականության ակադեմիայի» ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան․

  • ծանոթանալու խտրականության թեմայով աշխատանքի կրեատիվ մեթոդներին։
  • մասնակցելու տարատեսակ ստեղծագործական վարպետության դասերի (ստվերային թատրոն (Ելենա Շտուկ- Բոժկո / Բելառուս), լուսանկարչություն (Եկատերինա Պոնոմարենկո / Գերմանիա), ստեղծագործական արհեստանոց (Ելենա Բոնդար / Գերմանիա), անիմացիա (Օլեսյա Շուկինա / Ֆրանսիա, պլաստիկ թատրոն (Իգոր Շուգալեև / Բելառուս)։
  • իմանալու ժամանակակից աշխարհում խտրականության և անհավասարության տարբեր պատճառների, տեսակների և հիմքերի մասին:
  • մասնակցելու հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրին և ձեռք բերելու նոր ընկերներ։

«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ» շրջանակներում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան/ փաստաբան Անահիտ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրեց «Խտրականություն» թեման՝ դրանք ուղեկցելով ինտերակտիվ վարժություններով ու տեսահոլովակների դիտմամբ։ Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ գործող օրենսդրությանն ու իրավական խոչընդոտներին խտրականության կանխարգելման ոլորտում։

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակներն էին․

  • երիտասարդների միջև հանդուրժողականության և միջմշակութային երկխոսության զարգացում։
  • միջմշակութային կրթության և խտրականության ու անհավասարության դեմ պայքարի մեթոդների մշակում և ընդունում։ 
  • տարբեր երկրների  մասնակիցների միջև համագործակցության զարգացում: