infongngo@gmail.com
+374 60 478989

LIFE

11 March, 2020

Տեղի ունեցավ LIFE առաջնորդների տեղեկատվական հարթակը Երևանի և ՀՀ մարզերի ԿՍԿ ներկայացուցիչների համար։ Դասընթացը կազմակերպվել էր «Իրավունք, ոչ նվիրատվություն» նախաձեռնության կողմից։

Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը և թեստավորման կարևորությունը» թեմային։ Դասընթացավար-փորձագետ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց թեման ամբողջությամբ՝ ՄԻԱՎ վիրուսը, փոխանցման ուղիները, պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև թեստավորվելու կարևորությունը։

Օրվա երկրորդ կեսին իրականացվեց ԿՍԿ համայնքի կարիքների գնահատում, որի արդյունքները կամփոփվեն մեկ փաստաթղթում և կներկայացվեն շահագրգիռ կողմերին։

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները հանդիպեցին իրավաբան-փաստաբան Անահիտ Մկրտչանին։ Հանդիպումը անցավ անկաշկանդ մթնոլորտում, մասնակիցները փորձագետին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։

Դասընթացի ավարտին մասնակցիները ստացան հավաստագրեր։

Ծրագիրը իրականացվել է «Իրավունք, ոչ նվիրատվություն» նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։