infongngo@gmail.com
+374 60 478989

տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության և համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներից ձեվավորված խորհրդակցական խորհուրդի առաջին աշխատանքային հանդիպումը

05 March, 2019

2019թ․-ի փետրվարի 15-ին տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության և համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված խորհրդակցական խորհուրդի առաջին աշխատանքային հանդիպումը, որը ձևավորվել է «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում՝ որպես փորձագիտական և խորհրդատվական ոչ ֆորմալ անկախ մարմին, որի գործունեությունն ուղղված է ՄԻԱՎ-ի կանխարգելման և տրամադրվող ծառայությունների ոլորտում առավել խոցելի  խմբերի և համայնքների խնդիրների բարձրաձայնմանը և տվյալ համայնքների ներգրավվածության խթանմանը որոշումների կայացման գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին խորհդակցական խորհրդի նպատակը և սկզբունքները։ Հաստատված նպատակի և սկզբունքների հիման վրա հստակեցվեց թիրախ համայնքը՝ ՏՍՏ-ներն ու տրանս կանայք։ Մանրամասն քննարկվեցին խորհրդակցական խորհրդի կանոնադրության դրույթներն ու կետերը։

Հանդիպումն անցավ բուռն քննարկումների և խորհուրդի արդյունավետ գործունեությանը միտված բազմաթիվ առաջարկների խանդավառ մթնոլորտում՝ մինչև հաջորդ հանդիպումը կանոնադրության փաստաթղթի միասնական մշակման աշխատանք կատարելու նպատակադրվածությամբ և հաջորդ ամսվա ընթացքում հանդիպելու և հետագա անելիքները քննարկելու ակնկալիքով։

Խորհրդակցական խորհուրդը ստեղծվել է «Նոր Սերունդ » Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ  «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակցությամբ,   ՁԻԱՀ-ի, Տուբերկուլյոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։