2019թ-ի սեպտեմբերի 5-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում տեղի ունեցավ «Prayers for Bobby» ֆիլմի դիտումը, որը հիմնված է իրական պատմության վրա։ Ֆիլմը մի սիրող, հոգատար և բարի մոր՝ Մերի Գրիֆֆիտի և իր որդու՝ Բոբբիի մասին է։ Մերին քրիստոնյա և իր հավատքին հավատարիմ կին է, ով ապրում է իր ամուսնու` Ռոբերտի հետ և ունեն երջանիկ ընտանիք, որտեղ դաստիարակում են իրենց չորս երեխաներին։ Ընտանիքի ուրախությունը և երջանկությունը վերջանում է այն պահից, երբ իրենց փոքր որդի Բոբբին հայտնում է իր սեռական կողմնորոշման մասին։
Մերին ամեն օր փորձում է «ուղղել» որդուն, դնել ճիշտ ուղու վրա և հեռու պահել «մեղքից»։ Սակայն նրա ջանքերը հանգեցնում են ավելի շատ խնդիրների և մեծ դժբախտության։
Մերիի վերաբերմունքը, դաստիարակչական քայլերը և աղոթքները Բոբբիին ընկղմում են սթրեսների, միայնության և դեպրեսիայի մեջ․ Բոբբին հեռանում է տնից, սակայն նրան շարունակում են հետապնդել մոր խոսքերը և իր ընտանիքից մնացած հուշերը։ Իրեն անպաշտպան, միայնակ, լքված զգալով Բոբբին վերջ է տալիս կյանքին։
Մերի Գրիֆֆիտը հասկանալով իր սխալը, որը թույլ էր տվել իր որդու հանդեպ սկսում է պայքարել և ակտիվ մասնակցություն ունենալ իր երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների և ազատության համար։
Ֆիլմի դիտմանը մասնակցեցին ԼԳԲՏ և համախոհ անձինք, որոնք տպավորված էին ֆիլմի սյուժեով։ Ֆիլմի դիտման նպատակներ համախոհ և ԼԳԲՏ անձանց համար ստեղծել առիթ, հավաքվելու, գաղափարներ կիսելու, քննարկելու, միմյանց կարծիքի հետ ծանոթանալու։