infongngo@gmail.com
+374 60 478989

Խտրականության դեպքերի իրավիճակային դիտարկում, Զեկույցի ներկայացում

29 November, 2018

2018 թ.-ի հունիսի 28-ին ՀՀ-ում տեղի ունեցավ «Խտրականության դեպքերի իրավիճակային դիտարկում» երկօրյա աշխատանքային հանդիպումը, որի շրջանակներում Չեխիայում գործող Պոռադնա (Poradna pro občanství, občanská a lidská práva) կազմակերպութան ներկայացուցիչները ներկայացրին «Խտրականության դեպքերի իրավիճակային դիտարկման» մեթոդը և դրա կիրառման ձևերը, Մարդու իրավունքների պաշտպանի դերը, ԼԳԲՏ համայնքի իրավիճակը Չեխիայում։ Հանդիպմանը մասնակցում էին ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ և իրավաբաններ:

Արդյունքում հանդիպման 5 մասնակից 2018թ․-ի սեպտեմբերի 23-ին մեկնեց Չեխիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու Չեխիայում մարդու իրավունքների, խտրականության և ատելության դեմ պայքարում ներգրավված ՔՀԿ-ների և ՄԻՊ-ի աշխատանքը և կատարելու խտրականության դեպքերի փաստագրում։

Դիտարկված չեխական փորձի հիման վրա «Ինչպես գտնել ուղին» ծրագրի շրջանակներում ՆՍՀԿ-ն ձեռնարկեց իրավիճակային թեստավորումը Հայաստանում ներդնելու փորձ։

«Նոր սերունդ» ՀԿ-ն խտրականության դեպքերի փաստագրում արեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց շրջանում և նոյեմբերի 28-ին ներկայացրեց «Խտրականության դեպքերի փաստագրում» 2018թ. զեկույցի տվյալները, որը արտացոլում է Հայաստանի Հանրապետությունում առկա խտրականության դրսևորման բարձր ցուցանիշը՝ կապված մարդու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ։

Կլոր սեղան- քննարկմանը մասնակցում էին ոլորտային ՀԿ-եր, իրավապաշտպաններ, իրավաբաններ և փաստաբաններ, ՄԻՊ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև չեխական կազմակերպության մեր գործընկերները։

Բոլորը կարևորեցին նոր մեթոդների կիրառումը մեր իրականության մեջ։ ՄԻՊ-ի ներկայացուցիչը նշեց, որ կարևորում են քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությունը և հույս հայտնեց նմանատիպ նոր քննարկումների ու հանդիպումների։

Հանդիպումը անցավ ազատ հարց ու պատասխանի և քննարկումների մթնոլորտում։

Քննարկումից հետո ՆՍՀԿ փաստաբան Անահիտ Մկրտչյանը, ծրագրերի համակարգող և իրավապաշտպան Հմայակ Ավետիսյանը, Պորադնա կազմակերպության նախագահ Միրոսլավ Դվորակը և իրավաբան Ֆրանտիշեկ Վալեշը մամուլի ասուլիս տվեցին, որի ընթացքում լրագրողներին պատմեցին իրավիճակային թեստավորման էությունը, իրականացրած զեկույցի արդյունքները։