Ամսաթիվ`27.12.2019թ.
ՄՐՑՈՒՅԹ #. «Ծրագրի աուդիտ» NG-45-002-1912
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույնով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է իրավասու մատակարարներին ներկայացնել առաջարկներ կազմակերպության 3 ծրագրերի համար` ըստ հետևյալ մասնագրերի:
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևով, ուղեկցված անգլերեն կամ հայերեն լեզուներով համապատասխան տեխնիկական փաստաթղթերով, և
Սույն հրավերով նախատեսված պայմաններին չբավարարող գնառաջարկները չեն ներկայացվի ընտրող հանձնաժողովի քննարկմանը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՐԸ
Ծրագրի Աուդիտ (մանրամասները տես կից Տեխնիկական հավելվածում)
Տեխնիկական Մասնագրերում նշված չափանիշներից ցածր տվյալներով գնառաջարկները կմերժվեն որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող:
ԳՆԵՐԸ
Գները պետք է ներկայացվեն ՀՀԴ-ով: Գները պետք է լինեն ամրագրված և ենթական չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:
ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ձեր գնառաջարկը պետք է վավեր լինի մինչև 2020թ․-ի Հունվարի 10-ը ներառյալ։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
3 ծրագրերի աուդիտը պետք է իրականացվի պայմանագրի կնքումից հետո 20 օրվա ընթացքում /ներառյալ վերջնական եզրակացության ներկայացումը/, եթե կողմերն այլ ժամկետ չեն պայմանավորվել Պայմանագրի կնքման ժամանակ:
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
Վճարումը կկատարվի հաշիվ–ապրանքագրի և ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտի ստորագրվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում: Վճարումը կկատարվի ՀՀԴ-ով` բանկային փոխանցման միջոցով:
ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հաջողակ մասնակիցը պետք է առաջարկն ընդունելու մասին նամակը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում կնքի պայմանագիրը:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Ներկայացված առաջարկների գնահատումը իրականացվելու է առաջարկվող գնի հիման վրա:
Նախքան Պայմանագրի կնքումը Գնորդը կարող է այցելել ապագա մատակարարներին կամ պահանջել այլ փաստեր` պատվերը բարեհաջող իրականացնելու նրանց կարողությունը ստուգելու նպատակով: Ի լրացումն, Գնորդը կարող է այցելել ապագա մատակարարներին` ստուգելու նրանց համապատասխանելիությունը սույն հրավերով սահմանված մրցութային պահանջներին, մասնավորապես` անընդունելիության չափորոշիչներին կամ մերժման հիմքերին: Մատակարարից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր, որպեսզի ստուգվի նրանց ունակությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին:
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ և ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Այն մասնակիցները, որոնք ներգրավված են ստորև ներկայացված դեպքերից որևիցե մեկում, չեն կարող մասնակցել մրցութային գործընթացին.
(ա) ճանաչվել են սնանկ կամ գտնվում են սնանկացման փուլում, կառավարվում են դատարանների կողմից, վարկատուների հետ ֆինանսական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ են, ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը կամ գտնվում են ցանկացած նմանաօրինակ գործընթացների մեջ, որոնք առաջացել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
(բ) մասնագիտական գործունեության հետ կապված իրավախախտումների համար դատապարտվել են “res judicata>> վճռով,
(գ) մեղավոր են ճանաչվել մասնագիտական լուրջ սխալի համար, որը կարող է ապացուցվել ցանկացած հիմնավոր միջոցով,
(դ) տվյալ երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան չեն կատարել սոցապահովագրական կամ հարկային վճարումներն այն երկրում, որտեղ նրանք հիմնադրվել են, պայմանագրային հարաբերությունների մյուս կողմ հանդիսացող անձի երկրում կամ այն երկրում, որտեղ պետք է իրականացվի տվյալ պայմանագիրը,
(ե) «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական շահերին վնաս հասցրած` խարդախության, կոռուպցիայի, հանցագործ խմբերում ներգրավվածության կամ ցանկացած այլ անօրինական գործունեության համար դատապարտվել են «res judicata» ուժ ունեցող վճռով,
(զ) «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ֆինանսավորվող այլ գնումների կամ դրամաշնորհի իրականացման ընթացքում պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պատճառով հայտնվել են պայմանագրի խախտման վտանգի առջև,
(է) ներգրավված են մանկական աշխատուժի շահագործման մեջ,
(ը) ոտնահարում են մարդու իրավունքները կամ դրսևորում խտրական վերաբերմունք՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն գրավոր հավաստում առ այն, որ նրանք ներգրավված չեն վերը թվարկված իրադրություններից որևիցե մեկում:
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մրցույթի հայտը պետք է ներկայացնել financemanagerngngo@gmail.com էլ հասցեին ուղարկելով նշված փաստաթղթերը, նամակի թեմայի դաշտում նշելով՝ «Մրցույթ #. «Աուդիտ» NG-45-002-1912:
Մրցույթի հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հունվարի 8-ը , ժամը 12:00-ն:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ`
ֆինանսական ղեկավար Արման Սահակյանից
ՆԵՐԲԵՌՆԵԼ Գնառաջարկի և նախահաշվի ձևը
ՆԵՐԲԵՌՆԵԼ Տեխնիկական մասնագրերի ձևը