infongngo@gmail.com
+374 60 478989

Իրականացավ MSMIT գործիքի խթանման համար երեքանգամյա դասընթացը

07 November, 2018

2018 թվականին «Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցաի» (ECOM) կողմից ֆինանսավորվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությում առաջին անգամ իրականացավ MSMIT գործիքի խթանման համար երեքանգամյա դաընթացներ։

Դասընթացի նպատակն է MSMIT գործիքի կիրառումը որպես երկրում ՏՍՏ անձանց համար համապատասխան ծառայությունների փաթեթի ձեռնարկ:

Այս գործիքը նախատեսված է առողջապահական հիմնարկների աշխատակիցների, ՄԻԱՎ-ի  և սեռավարակների ոլորտում ծրագրերի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքային և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2018 թվականի հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 2-ը ՀՀ-ի ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտների ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում միջազգային փորձագետ Սվյատոսլավ Շերեմեդը մասնակիցներին ներկայացրեց MSMIT գործիքի էությունն ու նրա կիրառման կարևորությունը։ Այնուհետև Մասնակիցների հետ համատեղ, կարծիքների փոխանակման շնորհիվ կազմվեց «Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ», որը իր մեջ ներառում է ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելման համար ՏՍՏ անձանց համար նախատեսված բոլոր հնարավոր ծառայությունները։

Երկրորդ հանդիպման ժամանակ, 2018 թվականի նոյեմբերի 5-ին, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) գրասենյակում Ս․ Շերեմեդն ու  ՆՍՀԿ-ի աշխատակիցները վերանայեցին, մանրամասնեցին ու վերջնականացրին «Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը։

Երրորդ օրը, 2018 թվականի նոյեմբերի 6-ի հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ՄՀՀ-ի, ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Առողջապահության Նախարարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Ս․ Շերեմետը ներկայացուցիչներին նույնպես ներկայացրեց MSMIT գործիքի էությունն ու կիրառման կարևորությունը։ Այնուհետև «Առողջության Իրավունք» ծրագրի համակարգող Ալիկ Ուստյանը ներկայացրեց մշակված «Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը, որի ընթացքում եղան բազմաթիվ առաջարկներ, որոնք ընդգրկվեցին վերը նշված փաթեթում։

«Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը նախատեսվում է որպես շահերի պաշտպանության գործիք ներդնել ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրում։

     

Սույն դասընթացը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում՝ Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) որը ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։