TRAINING DISCUSSION ON THE ROLE OF VOLUNTEERS ON THE RESPONSE TO HIV WITH REPRESENTATIVES OF FOR STRONG FUTURE NGO
2019թ․-ի հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Կամավորների դերը ՄԻԱՎ-ի հակազդման գործում» թեմայով դասընթաց-քննարկում։
Դասընթաց-քննարկումների նպատակն է հավասարը հավասարին քննարկումների միջոցով խթանել կամավորների ներգրավվածությունը ՄԻԱՎ-ի հակազդման գործում։
2019 թվականի մարտի 27-29-ը տեղի ունեցած LIFE 9 ակտիվիստների վերապատրաստման դասընթացի մասնակիցներ Էմիլ Ավետիսյանը և Միհրան Օսիպովը իրենց ստացած գիտելիքներով կիսվեցին «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ-ի աշխատակիցների հետ՝ ներկայացնելով կամավորների դերը ՄԻԱՎ-ին հակազդման գործում, կամավորության տեսակներն ու նշանակությունը, աութրիչ աշխատանքի առանձնահատկությունները,ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, Ազգային ծրագրում ներառված առավել խոցելի խմբերը և այլն։
Դասընթացը ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, ինտերակտիվ վարժանքներով և տեսահոլովակների դիտումով։
Դասընթացը կազմակերպվել է Առողջության իրավունք ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի կողմից Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ, Գլոբալ հիմնադրամի ֆոնդերի հաշվին։