«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ։
Ներկայացվող ենթադրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի ԼԳԲՏԻ համայնքի հիմնախնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին և այլ առնչվող ոլորտներին։
Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն կազմում է 500-1000€։
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ, ԳԱՆՏԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ և ԲՅՈՒՋԵԻ ՁԵՎԱՉԱՓԸ, մինչև 2020 թվականի մարտի 31-ը, ծրագրի դաշտում ընտրելով «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» անվանումը։
Ծրագիրը պետք է ավարտված լինի 2020թ․-ի հուլիսի 31-ի դրությամբ։
Ովքե՞ր կարող են դիմել՝ իրավապաշտպան գործունեություն ծավալող ՀԿ-ները և նախաձեռնող խմբերը, որոնք զբաղվում են ԼԳԲՏԻ հիմնահարցերով, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ և խտրականության դեմ պայքարով։
Ենթադրամաշնորհային ծրագրերը տրամադրվում են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է խթանել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը և նպաստել խտրականության վերացմանը Հայաստանում։